ԱՄՆ-ից Gartner հետազոտական ընկերության մասնագետները պատմել են, որ մինչեւ 2026 թվականը մեթատիեզերքները կդառնան երկրի բնակչության գրեթե մեկ քառորդի կյանքի անբաժանելի մասը: Իրենց հետազոտության մեջ նրանք պատմել են, որ ներկայում վիրտուալ աշխարհների հայեցակարգը սաղմնային վիճակում է, ինչպես նաեւ սմարթֆոնների եւ սոցիալական ցանցերի շուկան աշխարհում առաջին խելացի հեռախոսի գործարկումից հետո, հաղորդում է Planet-today-ը։

Հարկ է պարզաբանել, որ ներկայումս շատ խոշոր ՏՏ ընկերություններ սկսում են ակտիվ զարգացնել իրենց սեփական մեթատիեզերքները։ Հատկապես վառ է իրեն դրսեւորում նախկին Facebook-ը, որը նոր կոնցեպցիաների պատվին ռեբրենդինգ է արել եւ այժմ կոչվում է Meta։

Gartner-ի փորձագետների խոսքով՝ կորպորացիաների կողմից նման հետաքրքրությունը միայն կավելանա։ Չորս տարի անց մոլորակի յուրաքանչյուր չորրորդ բնակիչը մեթատիեզերքներում կանցկացնի օրական առնվազն մեկ ժամ։ Բացի այդ, տեխնոլոգիաները կզարգանան, եւ դրա հետ միասին, կհայտնվեն նոր հնարավորություններ նաեւ վիրտուալ աշխարհներում։ Մարդկանց ավատարները փոխազդելու են խաղային տարածքներում, շփվելու են, գնումներ են կատարելու եւ այլն։

Դա մեծ հնարավորություններ է բացում, քանի որ շուկան դեռ լիովին ուսումնասիրված չէ եւ մեծ հեռանկարներ է ներշնչում։ Այնուամենայնիվ, ներդրողները խորհուրդ են տվել զգուշությամբ վերաբերվել մեթատիեզերքներին, քանի որ նոր շուկան պարունակում է ստորջրյա քարեր եւ բարձր ռիսկեր։