Galaxy Unpacked 2022 միջոցառումը, որի ընթացքում Samsung-ը կներկայացնի Galaxy S22 սերիայի սմարթֆոնները եւ այլ նորույթներ, կանցկացվի մետատիեզերքում, հաղորդում է 9to5google-ը։ Սա կլինի ընկերության առաջին շնորհանդեսը վիրտուալ աշխարհում։

Samsung 837X-ը վիրտուալ տիրույթ է, որտեղ այցելուները կարող են ոչ միայն դիտել Samsung-ի շնորհանդեսը, այլեւ ուսումնասիրել ընկերության ՝ Նյու Յորքում տեղակայված ֆլագմանական կենտրոնը, հավաքել NFT եւ մեկնել քվեսթների։ 

Samsung-ի շնորհանդեսը կանցկացվի նաեւ սովորական ձեւաչափով՝ հարավկորեական ընկերության կայքում, YouTube-ում եւ այլ սոցիալական ցանցերում։

Galaxy Unpacked 2022-ը կկայանա փետրվարի 9-ին Մոսկվայի ժամանակով ժամը 18:00-ին։