15.4 տարբերակով թարմացված iOS օպերացիոն համակարգը նոր հնարավորություններ կբերի iPhone-ին։
Face ID համակարգին, որին սովորեցրել են ճանաչել դիմակավորված օգտատիրոջը, լուրջ փոփոխություն է սպասվում։ iPhone-ի ինֆրակարմիր սքաներն այսուհետ կկարողանա կարդալ մարդու աչքի շուրջ գտնվող տարածքի առանձնահատկությունները։ Հայտնի է, որ նորամուծությունը կազդի միայն iPhone 12-ի եւ 13-ի վրա։
Մյուս նորամուծությունները ներառում են հավելվածներում հարկադիր 120 Հց հաճախականություն (միայն iPhone 13 Pro եւ Pro Max), արագ ավտորիզացիա կայքերում կենսաչափական տվյալների միջոցով, , որոնք օգտագործում են կենսաչափական տվյալները, հրահանգների աշխատանքի բարելավում եւ թրիգերներով գեյմփադների աջակցւթյուն։
Թարմացված iOS-ը հասանելի կլինի բոլորին մարտին։ Ակնկալվում է, որ դա տեղի կունենա Apple-ի գարնանային միջոցառումից հետո, որի ժամանակ կներկայացվեն iPhone SE3-ը, iPad Air 5-ը եւ այլ նորույթներ։





























