Վայոց ձորի մարզի Երեւան-Մեղրի ավտոմայրուղու 110-րդ կմ-ում, Նորավանքի կամրջի մոտակայք, հուլիսի 20-ին ավտովթար է տեղի ունեցել:

Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ տեղում պարզվել է, որ դեռեւս չպարզված հանգամանքներում «ԿԱՄԱԶ» մակնիշի 72 0Լ Օ43 համարանիշի ավտոմեքենան, վնասելով պատնեշը, դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի մասից եւ ընկնել Արփա գետը:

Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը` տեղի ուժերով, տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով ավտոմեքենայից դուրս է բերվել վարորդ Երեւանի բնակիչ, 46-ամյա Անդրանիկ Ալեքսանյանը: Փրկարարների կողմից Ա.Ալեքսանյանին ցուցաբերվել է առաջին բուժօգնություն:

Այնուհետեւ` տուժածը շտապօգնության ավտոմեքենայով տեղափոխվել է Եղեգնաձորի քաղաքային հիվանդանոց:

Ըստ հերթապահ բժշկի գնահատման` տուժածի առողջական վիճակը բավարար է:

Տեսանյութը՝ Հայկ Անտոնյանի