Դոնեցկում իրավիճակը վերահսկվում է, պայթյունը տեղի է ունեցել ուկրաինական ուժայինների կողմից վերահսկվող տարածքում, Telegram-ում գրել է «Ռուսաստանն այսօր» մեդիա խմբի եւ RT հեռուստաալիքի գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանը՝ հղում անելով ինքնահռչակ Դոնեցկի Ժողովրդական Հանրապետության ղեկավար Դենիս Պուշիլինին, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»։

«Առայժմ ամեն ինչ վերահսկվում է, Մարգո: Մի փոքր շարժում կա շփման գծում։ Պայթյունը նրանց տարածքում է։ Բայց սա դեռ այն չէ»,- իր Telegram ալիքում Պուշիլինի խոսքերն է մեջբերել Սիմոնյանը։