Դոնեցկում իրավիճակը շարունակում է հանգիստ մնալ, քաղաքում պայթյունի մասին սոցիալական ցանցերում տարածված տեղեկատվությունը չի հաստատվել։ Այս մասին հայտարարություններ, ԴԺՀ-ի խնդրանքով, արել են միանգամից երեք գերատեսչություններ՝ Վերահսկման եւ համակարգման համատեղ կենտրոնում հանրապետության ներկայացուցչությունը, ԴԺՀ Ժողովրդական միլիցիայի վարչությունը եւ Արտակարգ իրավիճակների նախարարությունը, գրում է Դոնեցկի լրատվական գործակալությունը։

«Մեզ մոտ ամեն ինչ հանգիստ է, քաղաքում տեղի ունեցած միջադեպերի մասին որեւէ ահազանգ, տվյալ չենք ստացել»,- ասել են, մասնավորապես, ԱԻՆ-ից։

Ինչպես նշել են ԴԺՀ Ժողովրդական միլիցիայի վարչությունից, քաղաքի տարածքում պայթյուններ չեն գրանցվել։ ՎՀՀԿ-ում ԴԺՀ-ի ներկայացուցչությունը նաեւ ընդգծել է, որ արտակարգ դրության մասին տեղեկատվություն չի եղել։

Այսօր ավելի վաղ քաղաքի սոցիալական ցանցերում եւ Telegram-ալիքներում հաղորդագրություններ էին հայտնվել ուժեղ պայթյունի մասին, որը լսել են հանրապետության մայրաքաղաքի բնակիչները։