Լոռու մարզի Ալավերդի քաղաքի տարբեր թաղամասերում գրանցված  երկրաշարժի հետեւանքով շենքերի եւ շինությունների պատեր են մասնակիորեն փլվել: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց  Ալավերդու «Անկյուն +3»  հեռուստաընկերության տնօրեն Հրաչյա Պապինյանը:

Մասնավորապես, քարեր են թափվել հին շենքերի պատշգամբներից, ճանապարհներին քարափներ են փլվել:
Քաղաքացիները դուրս են եկել շենքերից, նրանցից ոմանք պատսպարվել են մեքենաներում եւ ավտոտնակներում, վախենում են վերադառնալ բնակարաններ: 

Այս լուսանկարներն արվել են Ալավերդի քաղաքի Սայաթ-Նովա 1 շենքում և Սանահին-Սարահարթ թաղամասում։

Ավելի վաղ հայտնել էինք, որ Հայաստանում երկրաշարժ է գրանցվել: