Հայտնի ներդրող, Berkshire Hathaway-ի փոխնախագահ Չառլի Մանգերը աճող ինֆլյացիան համարում է «միջուկային պատերազմից հետո ամենամեծ երկարաժամկետ վտանգը»։

Քանի որ սպառողական գները, նախորդ տարվա հունվարի ինֆլյացիայի ցուցանիշների համեմատ,  աճել են 7.5 տոկոսով, Դաշնային պահուստային համակարգը ներկայումս ճնշման է ենթարկվում, որպեսզի զեղչի տոկոսադրույքները այս տարի նախկինում կանխատեսվածից ավելի շատ բարձրացնի։

Պատասխանելով այն հարցին, թե ինչպես է այսօրվա ինֆլյացիան համեմատվում 1970-ականներին գների աճի հետ՝  Մանգերը նախազգուշացրել է, որ ներկայիս խնդիրները «կարող են ավելի վատ լինել, եւ դրանք ավելի դժվար է շտկել»:

Նրա խոսքով ՝ «մենք խաղում ենք լուրջ խնդիրներով», պատմությունը ցույց է տվել, որ չափազանց մեծ գումարի տպագրումը հանգեցնում է «սարսափելի խնդիրների»: Չնայած դրան՝  նա հույս ունի, որ նման  հետեւանքները  դեռ հեռու են։  

«Ինֆլյացիան  շատ լուրջ թեմա է։ Կարելի է պնդել, որ հենց այդպես են մահանում ժողովրդավարությունները ։ Դա հսկայական վտանգ է։ Այնպես որ սա ամենամեծ երկարաժամկետ վտանգն է, որը մենք ունենք միջուկային պատերազմից հետո», - ասել է նա՝ հիպերինֆլյացիան Հռոմեական կայսրության փլուզման պատճառը համարելով։