Երեկ՝ փետրվարի 17-ին, խոշոր ավտովթար  է տեղի ունեցել Երևանում:

Ինչպես հայտնում է SHAMSHYAN.com-ը, ժամը 22:40-ի սահմաններում Չարենցի փողոցում բախվել են Սասուն Պետոյանի վարած Mercedes մակնիշի և Հրաչյա Կիրակոսյանի վարած ГАЗель  մակնիշի ավտոմեքենաները:

Վթարի հետևանքով տուժածներ չկան: