Երկրի վերջին խոշոր սառցե շրջանը հսկայական ջրի պաշարներ է հավաքել խոշոր սառցեբեկորներում: Իսկ հալոցքի ընթացքում ձեւավորված ջրհեղեղները ջրանցքներ էին առաջացնում մոլորակի մակերեւույթին: Այդ մասին ասվում է հետազոտությունում, որը հրապարակվել է Proceedings of the National Academy of Sciences-ում, հաղորդում է Planet Today-ը:

Այդ հնագույն խոշորագույն ջրհեղեղներից մեկի մնացորդները դեռեւս տեսանելի են Վաշինգտոնի արեւելյան մասում, որն այսօր հայտնի է՝ որպես Չալենդ-Սկաբլենդ: Երկար ժամանակ երկրաբանները փորձում էին հասկանալ այդ ջրհեղեղների դինամիկ հատկությունները, մինչեւ որ վերջերս կատարվել է առանցքային բացահայտումը: 

Այդ հին սառցաբեկորներն այնքան մեծ էին ու ծանր, որ, փաստորեն, թեքել էին երկրային կեղեւը: Երբ քաշը թեթեւացել է հալոցքի պատճառով, փոխվել է նաեւ այդ մեգաջրհեղեղի ընթացքը: 

Օգտագործելով հնագույն մեգաջրհեղեղների մոդելավորումը՝ հետազոտողները որոշել էին ստուգել՝ արդյո՞ք կազդի սառցաբեկորների իզոստատիկ ուղղումը Սկեբլենդի երկու տեսանելի ուղիների վրա էրոզիայի եւ հոսքի երթուղու վրա:

Այժմ կա հնարավորություն օգտագործել ժամանակակից տոպոգրաֆիայի մեթոդները, որոնք թույլ են տալիս տեղեկանալ՝ ինչպիսի տեսք կարող էին ունենալ անցյալի լանդշաֆտները:

Համադրելով բոլոր տվյալները՝ երկրաբանները հասկացել են, որ սառցաբեկորների հալոցքի ազդեցությունը երկրի կեղեւի վրա նույնպես, հավանաբար, դերակատարում է ունեցել այդ մեգաջրհեղեղների ուղղության ու վարքի վրա:

Գիտնականները ցանկանում են մոդելավորել մեգաջրհեղեղի անցյալ իրադարձությունները, որոնք ներառում են բազմաթիվ գործոններ, որոնցով պայմանավորվում է դրանց երթուղին: Այդուհանդերձ, հասկանալով, որ սառցե դարաշրջանում երկրի կեղեւի ձեւափոխությունները կարեւոր դեր են խաղացել այդ հին մեգաջրհեղեղների ուղիների ձեւավորման գործում, ճիշտ ուղղությամբ քայլ է:  

Հետազոտությունները նաեւ վկայում են, թե որքան դինամիկ էր երբեւէ լանդշաֆտը: Երկրաբանական արտեֆակտները պատմում են երկրի մասին պատմությունը, որը նախկինում ենթարկվել է հսկայական ուժերի: