Ֆիջիի Հանրապետությունում դենգե տենդով վարակման 213 դեպք է հայտնաբերվել, տեղեկացնում է տեղական ռադիոն։

Ըստ Ֆիջիի առողջապահության նախարարության տվյալների՝ անցած շաբաթ արշիպելագի կղզիներում տեղացած հորդառատ անձրեւներից հետո «դենգե տենդով վարակման դեպքերի թիվը զգալիորեն ավելացել է»։ 

«Արձանագրվել է դենգե տենդի 213 դեպք»,- ասել է նախարարության ներկայացուցիչը։   

Ֆիջիի Հանրապետության կառավարությունը դենգեի հետ կապված իրավիճակը ճգնաժամային չի համարում։ Այնուամենայնիվ, ցուցանիշը գերազանցել է 2021թ․ գրանցված ցուցանիշը։

2014 թվականից ի վեր Ֆիջիում դենգե տենդով հիվանդացությունը մնում է բարձր մակարդակի վրա, եւ պարբերաբար բռնկումներ են գրանցվում։

Տենդի ախտանիշներն են բարձր ջերմությունը, սրտխառնոցը, ցանը, գլխացավը եւ գոտկատեղի ցավը։