Ավստրալիան փետրվարի 21-ից բացել է իր սահմանները COVID-19-ից լիարժեք պատվաստված օտարերկրյա ճանապարհորդների համար, տեղեկացնում է Deutsche Welle-ն։

Նշվում է, որ գրեթե երկու տարի է անցել այն պահից, երբ երկրի իշխանությունները որոշեցին փակել պետական ​​սահմանները։ Նոր կանոնների համաձայն՝ գործող վիզաներ ունեցող պատվաստված զբոսաշրջիկներին թույլատրվում է մուտք գործել Ավստրալիա։ 

Վարչապետ Սքոթ Մորիսոնի խոսքով՝ «կասկած չկա», որ ժամանակի ընթացքում ճանապարհորդների թիվը կրկին կավելանա։