Հոկտեմբերի 19-ին Հյուսիսային Իրաքում գտնվող Քանդիլ լեռից իջածները միացել են Մահմուր ճամբարից դուրս եկածներին եւ թվով 34 հոգի՝ այդ թվում 4 երեխա, ոստիկանների ուղեկցությամբ շարժվել են Թուրքիայի սահմանակետի ուղղությամբ։ Թուրքական Հաբուր կոչվող սահմանակետում քուրդ զինյալներին դիմավորելու էին եկել տասնյակ հազարավոր քրդեր։ Այս մասին տեղեկացնում է թուրքական CNNturk-ը։
Հանձնված քուրդ զինյալներին հարցաքննելու համար եկած դատախազները 4-ժամյա հարցաքննություններից հետո ազատ են արձակել 29 հոգու։ Մնացած 5-ին ներկայացրել են դատարան։




























