Ոստիկանության կենտրոնական բաժնում նյութեր են նախապատրաստվել փետրվարի 21-ին Երևանում գործող «Վիգմոր» կլինիկայից ստացված ահազանգի փաստով։ 

Shamshyan.com-ի հաղորդմամբ, նշված կենտրոնից հայտնել են, որ «այրունազեղումներ, կապտուկներ, բաց վերքեր վոլվայի շրջանում, հետանցքի շուրջ արյունազեղումներ, կապտուկներ և հետանցքի ճաք» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել մի երեխա։ 

Հիվանդանոց մեկնած ոստիկանության օպերատիվ խումբը պարզել է, որ տեղափոխվածը 4-ամյա երեխա է։ 

Ոստիկաններին կլինիկայի մանկաբույժը հայտնել է, որ չի բացառվում, որ երեխան նշված վնասվածքները ստացած կլինի արտաքին ներգործության և բռնության արդյունքում։

Փաստի առթիվ երեխայի բնակության վայրի տարածքային ոստիկանության բաժնում հետաքննություն է սկսվել։