Brent տեսակի նավթի գինը 2014 թվականի սեպտեմբերի 9-ից ի վեր առաջին անգամ գերազանցել է 100 դոլարը բարելի դիմաց (ըստ ապրիլյան ֆյուչերսի), մայիսին մատակարարումներով ֆյուչերսի գնանշումները մոտ 97 դոլար են կազմում բարելի դիմաց, վկայում են աճուրդների տվյալները:

Brent տեսակի նավթի ապրիլյան ֆյուչերսների գինն աճել է 2.8 տոկոսով՝ հասնելով 99.58 դոլարի բարելի դիմաց։ Միեւնույն ժամանակ, ավելի վաղ աճուրդների ընթացքում այն ​​հասել էր 100.01 դոլարի։ Մայիսյան ֆյուչերսները Մոսկվայի ժամանակով 6.48-ին նույնպես աճել են 2.8 տոկոսով, սակայն՝ մինչեւ 96.71 դոլար:

WTI տեսակի նավթի ապրիլյան ֆյուչերսներն աճել են 2.9 տոկոսով՝ հասնելով 94.77 դոլարի բարելի դիմաց։