Կիեւն անսաց ԴԺՀ-ի եւ ԼԺՀ-ի դեմ սադրանքները դադարեցնելու կոչերին։ Այս մասին ՄԱԿ-ի ԱԽ-ի նիստում հայտարարել է կազմակերպությունում Ռուսաստանի մշտական ներկայացուցիչ Վասիլի Նեբենզյան, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»։
«Ցավով կարող եմ հաստատել, որ Կիեւն անսաց ԴԺՀ-ի եւ ԼԺՀ-ի դեմ սադրանքները դադարեցնելու մեր կոչերին։ Կարծես թե, մեր ուկրաինացի գործընկերների մոտ, որոնց վերջերս ակտիվորեն զինում են, չի վերացել այն մոլորությունը, որ արեւմտյան կուրատորների օրհնությամբ կարող են հասնել Դոնբասի խնդրի ռազմական լուծման»,- ասել է Նեբենզյան։
Դոնբասի բնակիչների տառապանքը ոչ մի կերպ չի մտահոգում արեւմտյան գործընկերներին, ասել է դիվանագետը։
Նրա խոսքով՝ Գլխավոր ասամբլեայում այսօրվա քննարկումների ողջ օրվա ընթացքում Արեւմուտքը կարեկցանքի խոսքեր չգտավ։ «Թվում է, թե այս չորս միլիոն մարդիկ ձեզ համար գոյություն չունեն»,- նշել է նա։
«Ուզում եմ հիշեցնել, որ պետությունների ինքնիշխանության եւ տարածքային ամբողջականության սկզբունքը, որի ոտնահարման մեջ մեզ են մեղադրում, համաձայն ժողովուրդների միջեւ բարեկամական կապերի վերաբերյալ միջազգային իրավունքի սկզբունքների մասին հռչակագրի, որն ընդունվել է 1970 թ., խստորեն պահպանվում է պետությունների նկատմամբ, որոնք «իրենց գործնական գործողություններում պահպանում են ժողովուրդների իրավահավասարության եւ ինքնորոշման սկզբունքը»,- ասել է ՌԴ-ի մշտական ներկայացուցիչը։
Նա նշել է, որ այսօրվա ճգնաժամի հիմքը Ուկրաինայի գործողություններն են, որը երկար տարիներ զբաղվում է Մինսկի համաձայնագրով ստանձնած իր պայմանավորվածությունների սաբոտաժով»,- ասել է Նեբենզյան։





























