Գիշերվա ընթացքում Բելառուսի արեւմտյան եւ հարավային սահմանների պարագծում իրադրությունը կտրուկ փոխվել է։ Այս մասին Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն այսօր ասել է զինվորականների հետ օպերատիվ խորհրդակցությունում, տեղեկացնում է БЕЛТА-ն։
«Ոչ մեկի համար գաղտնիք չէ, որ վերջին՝ երեկ գիշերվա ընթացքում իրադրությունը Բելառուսի արեւմտյան եւ հարավային սահմանների պարագծում կտրուկ փոխվել է։ Ես բոլորին շնորհակալ եմ. գիտեմ, որ ձեզանից ոչ մեկն այս գիշեր չի քնել, մենք պետք է պատրաստվենք այս իրավիճակում, թե ինչպես վարվենք, ինչ ասենք մեր մարդկանց։ Եվ այսօր գիշեր մենք նախատեսեցինք այս խորհրդակցությունը»,- ասել է Ալեքսանդր Լուկաշենկոն։





























