Երբ փողոցն իշխանության է բերում պոպուլիստներին, նրանց «ղեկավարած» պետությունները խայտառակորեն տարածքներ են զիջում. Ուկրաինա, Վրաստան, Հայաստան։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը:
«Պատերազմներ բերած ու տարածքներ կորցրած հակահերոսներն են Սահակաշվիլին, Փաշինյանը, Պորոշենկոն եւ Զելենսկին։
Սա էր հեղափոխությունների «խերը»։
Վայ այն պետություններին ու ժողովուրդներին, որտեղ հեղափոխական պոպուլիստները գալիս են իշխանության»,-նշել է նա:
Նշենք, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը առավոտյան ժամը 05.50-ին ռուսաստանցիներին ուղղված իր ուղերձում հայտարարել է, որ Դոնբասում հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել:





























