Համակարգային կոշտ պատժամիջոցների ներդրումը, ինչպիսին է Ռուսաստանի անջատումը SWIFT-ից, քիչ հավանական է։ Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց տնտեսական գիտությունների դոկտոր Կարեն Ադոնցը։
Փորձագետը դա բացատրում է նրանով, որ այդպիսի որոշումը կվնասի նաեւ Արեւմուտքին։
«Այս հարցում ոչինչ չի փոխվի»,- ասել է Ադոնցը։ Նրա խոսքով՝ սահմանափակումները կապված կլինեն ֆինանսական, ներդրումային եւ առեւտրային ոլորտների հետ: «Ինչ վերաբերում է «Հյուսիսային հոսք-2»-ի ազդեցությանը, ապա այն առանց այդ էլ չէր աշխատում»,- հավելեց փորձագետը։





























