Փետրվարի 22-ին ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի պաշտոնում Արման Թաթոյանն ընդունել է Բուլղարիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Կալին Վասիլև Անաստասովին։ Այս մասին հայտնում են ՄԻՊ աշխատակազմից։

Արման Թաթոյանը ներկայացրել է համատեղ իրականացված ծրագրերի արդյունքները՝ բարձր գնահատելով դրանց արդյունավետությունը։

Մասնավորապես, պատրաստվել են աշխատանքային իրավունքների վերաբերյալ իրազեկող տեսանյութեր, արտահերթ զեկույց և իրազեկման թերթիկ քաղաքացիների համար, ուժեղացվել են Պաշտպանի աշխատակազմի կարողությունները։

Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև մարդու իրավունքներին առնչվող տարբեր հարցեր։

Արման Թաթոյանը շնորհակալություն է հայտնել դեսպանին վստահության վրա հիմնված արդյունավետ համագործակցության համար: