Ածխի հարցերով Չինաստանի ծրագրերը տապալման վտանգի տակ են հայտնվել էներգակիրների գների աճի պատճառով։ Սա կարող է եւս մեկ հարված հասցնել երկրի տնտեսության թույլ աճին, գրում է Bloomberg-ը։

Ածխի գները աճում են, քանի որ մտավախությունները, որ Ուկրաինայում հակամարտությունը կարող է խաթարել էներգակիրների մատակարարումը, վառելիքի պահանջարկի աճ է առաջացնում: «Քանի դեռ այս լարվածությունը պահպանվում է, մենք, ամենայն հավանականությամբ, կտեսնենք, որ գները կմնան բարձր»,- ասել է Shaw & Partners Ltd-ի վերլուծաբան Փիթեր Օ'Քոնորը: 

Չինաստանի ածխի շուկան, որքան էլ մեծ լինի, չի կարող երկիրը լիովին մեկուսացնել էներգակիրների գների աճից, նշում է թերթը։

Գործոնների թիվը, որոնք իշխանությունները չեն կարող վերահսկել, անչափելիորեն աճել է։ Օրինակ, նավթը գերազանցել է բարելի դիմաց 100 դոլարը, իսկ չինական գազի որոշ տեսակների գները հասել են ռեկորդային ցուցանիշների, քանի որ անցյալ տարվա համաշխարհային էներգետիկ ճգնաժամը վերածվել է նոր ճգնաժամի՝ աշխարհքաղաքական իրավիճակի պատճառով:

Եթե ​​Պեկինը չկարողանա ածխի գները զսպել, երկրի արդյունաբերական բազան լավ պաշտպանված չի լինի էլեկտրաէներգիայի թանկացումից, ասում են փորձագետները: Այնուամենայնիվ, Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակը կարող է բացել արդյունաբերության համար ածխի նոր մատակարարումների հասանելիությունը։ 

Ռուսաստանը Չինաստանում ածխի երկրորդ խոշոր մատակարարն է։ Փետրվարին երկու երկրները գործարք են կնքել, որը պետք է կրկնապատկի առեւտրաշրջանառությունը հաջորդ չորս-հինգ տարիների ընթացքում: