Հայաստանն Ուկրաինայի եւ Ռուսաստանի դիմակայությունից չի կարող ոչինչ շահել։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը։

Նրա խոսքով՝ Կրեմլի ողջ ուշադրությունն այժմ կենտրոնացած է Ուկրաինայի վրա։ 

«Այնուամենայնիվ, հուսով եմ, որ նրանց կհաջողվի լուծում գտնել։ Հիմա այնտեղ բախվում են լուրջ աշխարհքաղաքական շահեր։ Այսօր մեր խնդիրն է թույլ չտալ Հայաստանի ճնշումը։ Ի վերջո, եւ՛ Թուրքիան, եւ՛ Ադրբեջանը շարունակում են ագրեսիվություն դրսեւորել Հայաստանի նկատմամբ։ Պետք է հասկանանք, որ հիմա պետք է միասնական աշխատել։ Հակառակ դեպքում կբախվենք հերթական աղետի»,- համոզված է Բագրատյանը։