Ուկրաինան կարող է կատարել Ռուսաստանի առաջադրած բոլոր պայմանները, բայց Կրեմլին դա, մեծ հաշվով, ոչինչ չի տա։ Այս մասին փետրվարի 25-ին լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը։
Նրա խոսքով, Կիեւը կարող է լավ ճանաչել ԼԺՀ-ի եւ ԴԺՀ-ի անկախությունը եւ հեռացնել «ազգային-օլիգարխիկ իշխանությունը»՝ ի դեմս գործող նախագահի։ Սակայն դրանով խնդիրը չի լուծվի։
«Բայց չմոռանանք, որ Զելենսկին ծագումով հրեա է։ Չէ որ ուկրաինացի ազգայնականների համար գլխավոր նպատակը միշտ էլ հրեաներն են եղել: Ուկրաինայում վերջին 400 տարվա ընթացքում շուրջ 1720 հրեական ջարդ է կազմակերպվել։ Այնպես որ, Մոսկվայի կողմից հնչեցված այս բոլոր թեզերը որոշակի հակասություններ են առաջացնում»,- պարզաբանեց Բագրատյանը։
Նախկին վարչապետի խոսքով՝ ռուսական զորքերի ներխուժումն Ուկրաինայի ինքնիշխան տարածք կարող է ավելի կատաղացնել այդ երկրի բնակչությանը։
«Ի՞նչ կլինի, եթե արդյունքում ավելի ազգայնական իշխանություն ունենաս: Վերջ, դա վերջը կլինի»,- նախազգուշացրեց Բագրատյանը՝ հիշեցնելով Աֆղանստանում ստեղծված իրավիճակը խորհրդային զորքերի՝ այնտեղ մտնելուց հետո։





























