Հրապարակվել է Սեւծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության (ՍԾՏՀԿ) անդամ երկրների ԱԳ նախարարների 21-րդ նիստի ծրագիրը, որը պետք է տեղի ունենա Բաքվում` հոկտեմբերի 22-ին:

Նիստի սկզբում բացման խոսքով հանդես է գալու Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովը: Նիստի արդյունքներով ՍԾՏՀԿ-ի «եռյակ» երկրները (Հայաստան, Ադրբեջան, Բուլղարիա) համատեղ ասուլիս են տալու:

Ծրագրի համաձայն, նիստին կմասնակցեն Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովը, Բուլղարիայի ԱԳ նախարար Ռումիանա Ժելեւան, Մոլդովայի պետնախարար Վիկտոր Բոդուն, Թուրքիայի ԱԳ նախարար Ահմեդ Դավութօղլուն, Ալբանիայի ԱԳՆ գլխավոր քարտուղար Հազմենդ Տուրդիուն: ԱԳ փոխնախարարների մակարդակով ներկա կլինեն Ռուսաստանը, Հունաստանը, Սերբիան, Վրաստանը, Ռումինիան, Ուկրաինան եւ Հայաստանը:

Հայաստանն այս նիստին կներկայացնի ՀՀ ԱԳ փոխնախարար Արման Կիրակոսյանը: