Մեծ Բրիտանիան պատժամիջոցներ է սահմանել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի եւ ՌԴ ԱԳՆ Սերգեյ Լավրովի դեմ՝ համաձայն Մեծ Բրիտանիայի պատժամիջոցների ցուցակի, հաղորդում է US News-ը:
Ըստ սահմանափակումների՝ ՌԴ նախագահի եւ ԱԳ նախարարի ակտիվները կսառեցվեն:
Այդ որոշմանն արձագանքել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:
«Մեծ Բրիտանիան պատժամիջոցներ է սահմանել ընդդեմ Պուտինի եւ Լավրովի, նրանց հաշիվները սառեցվել են, հայտնել է Թագավորության կառավարությունը:
Ո՛չ Պուտինը, ո՛չ Լավրովը չունեն հաշիվներ ո՛չ Բրիտանիայում, ո՛չ որեւէ այլ երկրում: Գուցե Թագավորության կառավարությունը ոչ թե սառեցրել է, այլ «ցրտահարել է» ինչ-որ բան»,-գրել է նա Telegram-ի իր էջում:





























