Թուրքիայի նախագահի փեսա, «Բայրաքթարը» ստեղծած թուրք ինժեներ Սելչուք Բայրաքթարը գրառում է արել ռուս–ուկրաինական հակամարտության թեմայով։

Սելչուք Բայրաքթարը Twitter–ի իր էջում  2 գրառում է արել.  «Աշխարհում տեղի ունեցող իրադարձությունները ցույց են տալիս, որ ազգային տեխնոլոգիաների հետ ուժեղ եւ անկախ պաշտպանական արդյունաբերությունը ազգերի համար կյանքի կարեւորություն են ներկայացնում»։ Այս գրառումից հետո արել է այս մեկը.

«Խստորեն դատապարտում եմ անկախ մի ազգի ինքնիշխանությունը առհամարելով  իրականացրած ՌԴ–ի բռնազավթումը»։