Բելառուսում այսօր սահմանադրական հանրաքվեի վաղաժամկետ քվեարկության վերջին օրն է։ Քվեարկությունն ընթանում է հանգիստ մթնոլորտում։ Այս մասին լրագրողներին հայտնել է Բելառուսի ընտրությունների եւ հանրապետական հանրաքվեների կենտրոնական հանձնաժողովի նախագահ Իգոր Կարպենկոն, հաղորդւում է БЕЛТА-ն։
«Վաղաժամկետ քվեարկության 4 օրվա ընթացքում մասնակցությունը կազմել է 34,28 տոկոս։ Ընտրատեղամասերը ավանդաբար բաց են լինելու ժամը 10:00-ից 14:00-ն եւ 16:00-ից 19:00-ն: Քվեարկության հիմնական օրը՝ փետրվարի 27-ին, ընտրատեղամասերը բաց կլինեն ժամը 08:00-ից մինչեւ 20:00-ն»,- ասել է Իգոր Կարպենկոն։
Նրա խոսքով՝ ընտրատեղամասերում իրավիճակը հանգիստ է։





























