Հակառուսական պատժամիջոցները կարող են պատճառ դառնալ ռազմավարական կայունության շուրջ երկխոսությունն ընդհատելու  համար։Այս մասին հայտարարել է Ռուսաստանի Դաշնության Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդեւը, հաղորդում է ՏԱՍՍ-ը։

«Պատժամիջոցները կարող են հիանալի առիթ հանդիսանալ բոլոր հարաբերությունների վերջնական վերանայման համար այն պետությունների հետ, որոնք դրանք սահմանել են»,- գրել է Մեդվեդեւը «Вконтакте»-ի իր էջում։  

Նրա խոսքով՝ պատժամիջոցները ոչինչ չեն փոխի, կիրականացվի Դոնբասի պաշտպանության օպերացիան։   

Նա ընդգծել է, որ օպերացիան «կիրականացվի ամբողջ ծավալով՝ մինչ բոլոր արդյունքներին հասնելը, որոնց մասին խոսել է Ռուսաստանի նախագահը»։  «Ոչ ավել, ոչ պակաս»,- ընդգծել է Մեդվեդեւը։

Մեկնաբանելով իր դեմ ԱՄՆ-ի եւ ԵՄ-ի պատժամիջոցները՝ Մեդվեդեւն ասել է, որ ո՛չ ինքը, ո՛չ իր ընտանիքի անդամները արտասահմանում հաշիվներ կամ ունեցվածք չունեն։