Ղրղզստանի նախագահ Սադիր Ժապարովը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հեռախոսազրույցի ընթացքում աջակցել է Դոնբասի պաշտպանությանն ուղղված Ռուսաստանի գործողություններին,հաղորդում է Կրեմլի մամուլի ծառայությունը։
«Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի եւ Ղրղզստանի Հանրապետության նախագահ Սադիր Ժապարովի միջեւ ղրղզական կողմի նախաձեռնությամբ կայացած հեռախոսազրույցի ընթացքում քննարկվել են Ուկրաինայում Ռուսաստանի հատուկ ռազմական գործողությունների անցկացման հետ կապված իրավիճակի զարգացումը։ Սադիր Ժապարովը՝ նշելով Կիեւի պատասխանատվությունը Մինսկի պայմանավորվածությունների խափանման համար, աջակցություն է հայտնել ռուսական կողմի վճռական գործողություններին՝ Դոնբասի խաղաղ բնակչությանը պաշտպանելու համար։ Վլադիմիր Պուտինը շնորհակալություն է հայտնել Ղրղզստանի նախագահին սկզբունքային դիրքորոշման համար»,- հայտնել է մամուլի ծառայությունը։





























