Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաեւն Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակի հարցով Անվտանգության խորհրդի օպերատիվ խորհրդակցություն է անցկացրել, հաղորդում է նրա մամուլի ծառայությունը։

Նշվում է, որ քննարկվել են Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակին առնչվող հարցեր՝ Ղազախստանի կայուն սոցիալ-տնտեսական զարգացման ապահովման համատեքստում։ 

Մամուլի ծառայությունից հայտնում են նաեւ, որ հանդիպման արդյունքներով նախագահը պետական մարմիններին կոնկրետ հանձնարարականներ է տվել։