Թուրքիան առայժմ որոշում չի կայացրել ՌԴ ռազմանավերի Սեւ ծով անցման համար Բոսֆորի եւ Դարդանելի նեղուցների փակման մասին, տեղեկացնում է Cumhuriyet թուրքական թերթը՝ հղում կատարելով թուրքական պաշտոնական աղբյուրին, փոխանցում է ՌԲԿ-ն։

«Լրագրող Ռագիփ Սոյլուի հետ զրույցի ժամանակ թուրքական պաշտոնատար անձը տեղեկացրել է, որ Թուրքիան առայժմ նման որոշում չի կայացրել»,- նշել են լրատվամիջոցները։

Թուրքիայում Ռուսաստանի դեսպանատանն ասել են, որ Անկարայից ծանուցումներ չեն ստացել ռազմանավերի վերաբերյալ, տեղեկացնում է «Ինտերֆաքսը»։

Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էր ուկրաինական УНИАН տեղեկատվական գործակալությունը, Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է այն մասին, որ Թուրքիան փակել է Սեւ ծով ռուսական ռազմանավերի մուտքը։ Այս մասին նա տեղեկացրել է Twitter-ում։

«Շնորհակալություն մեր բարեկամին, պարոն նախագահ Էրդողանին եւ թուրք ժողովրդին հզոր աջակցության համար։ Սեւ ծով ռուսական ռազմանավերի անցումն արգելելը եւ ծանրակշիռ ռազմական, հումանիտար օգնությունն Ուկրաինային այսօր չափազանց կարեւոր են»,- ընդգծել է նախագահը։

Զելենսկին ընդգծել է, որ «ուկրաինացի ժողովուրդը երբեք չի մոռանա այդ մասին»։