Ուկրաինայի ԶԼՄ-ները հաղորդում են հրդեհի մասին Կիեւի մարզի Վասիլկով քաղաքի նավթաբազայում: «ՈՒՆԻԱՆ» պարբերականի հաղորդմամբ՝ նավթաբազայի ուղղությամբ հարվածել են ռուսական Զինված ուժերը:

Ականատեսները կադրեր են հրապարակել դեպքի վայրից: Ավելի ուշ քաղաքապետ Նատալյա Բալասինովիչը հաստատել է, որ հարձակման է ենթարկվել նավթաբազան:

«Վասիլկովի հարգելի բնակիչներ, դուք տեսնում եք՝ ինչ է տեղի ունենում: Տեսնում եք կրակ: Ցավոք, այրվում է նավթաբազան»,-ասել է Վասիլկովի քաղաքապետ Նատալյա Բալասինովիչը:

Վասիլկովում հրդեհի ծուխն ու վնասակար նյութերը կարող են հայտնվել ցանկացած երկրում, ուստի քաղաքացիները կոչ են անում փակել պատուհանները, տեղեկացնում է Ուկրաինայի Հատուկ կապի եւ տեղեկատվության պաշտպանության պետական ծառայությունը, ասվում է հաղորդագրության մեջ: