Նիդերլանդների Զինված ուժերը ստանան նոր միջոցներ անօդաչուների դեմ պայքարելու համար: Նիդերլանցների զինվորականներին կմատակարարվեն Smart Shooter SMASH AD իսրայելական համակարգերը: Այդ մասին հաղորդում է «Լենտա.Ռու»-ն՝ հղում անելով Defense News-ին:
Ընկերությունում նշել են, որ նիդերլանդցի զինվորականները թեստավորել են SMASH AD-ը մեկ տարվա ընթացքում: Փորձարկումների շրջանակում համակարգն օգտագործել են որպես անօդաչուների դեմ պայքարի միջոց:
Նիդերլանդները ձեռք կբերի SMASH AD համակարգը, որը հիմնված է Smart Shooter նախկին համակարգերի վրա: Ընկերության փոխնախագահ Շարոն Ալոնին հայտնել է, որ համակարգն արդիականացվել է անօդաչու թռչող սարքերի դեմ պայքարելու համար:
SMASH AD համակարգը ստացել է ներկառուցված լազերային հեռադիտակ: Խելացի նշանակետը կարող է ինքնուրույն նույնականացնել եւ հետեւել թիրախին, ինչպես նաեւ ստանալ թիրախների մասին տվյալները ռադիոլոկացիոն կայաններից: Համակարգը կարող է խոցել անօդաչուները մինչեւ 250 մետր հեռավորության վրա:





























