Ռուսաստանում մեկ օրվա ընթացքում կորոնավիրուսով վարակվելու հաստատված դեպքերի թիվը աճել է 116 093-ով, ինչը նվազագույն ցուցանիշն է՝ սկսած հունվարի 29-ից: Հայտնաբերված դեպքերի ընդհանուր թիվը հասել է 16 291 116-ի, կիրակի լրագրողներին հայտնել են վարակի դեմ պայքարի դաշնային օպերատիվ շտաբում, հաղորդում է ՏԱՍՍ-ը:
Ռուսաստանում մեկ օրվա ընթացքում կորոնավիրուսով հոսպիտալացվածների թիվը կազմել է 7 742, ինչը 46 տոկոսով պակաս է նախորդ օրվա ցուցանշից: Շտաբի տվյալներով՝ հոսպիտալացման թվի կրճատումը նկատվել է 80 շրջաններում, ավելացումը՝ 5-ում: Նախորդ օրը գրանցվել է հոսպիտալացման 14 324 դեպք:
Ռուսաստանում մեկ օրվա ընթացքում կորոնավիրուսից ապաքինման դեպքերի թիվն ավելացել է 137 596-ով՝ հասնելով 13 458 910-ի: Նախորդ օրը շտաբից հայտնել են 181 343 առողջացած քաղաքացու մասին:
Ռուսաստանում մեկ օրում կորոնավիրուսի հետեւանքով գրանցվել է 769 մահվան դեպք՝ հասնելով 350 927-ի: Նախորդ օրը վարակի հետեւանքով մահացել է 793 մարդ:





























