Ուկրաինան կարող է հարված հասցնել Բելառուսի օբյեկտներին, բայց միայն գերագույն գլխավոր հրամանատարի հրամանով։ Այս մասին հայտարարել է Ազգային անվտանգության եւ պաշտպանության խորհրդի քարտուղար Ալեքսեյ Դանիլովը, փոխանցում է ՈՒՆԻԱՆ-ը։

«Մեր զորքերը ոչնչացնում են այն տեխնիկան եւ ռեսուրսները, որոնք կան մեր երկրում։ Բայց եթե մեր գլխավոր հրամանատարը որոշի, ուրեմն դա կարվի։ Այն հարցին, թե կարող է արդյոք Ուկրաինան կանխարգելիչ հարվածներ հասցնել Բելառուսի օբյեկտներին, նա պատասխանել է․ «Իհարկե»։