Հանրապետական կուսակցության մամուլի քարտուղար Էդուարդ Շարմազանովն արձագանքել է Թուրքիայի ԱԳ նախարար Ահմեդ Դավութօղլուի հայտարարությանը, թե աշխարհով մեկ սփռված հայկական Սփյուռքը դա նաեւ Թուրքիայի սփյուռքն է:

«Նախեւառաջ` Սփյուռք ունենում են ժողովուրդները, այլ ոչ թե պետությունները:

Եւ երկրորդ. ցինիզմի ինչպիսի աստիճան պետք է ունենալ, որպեսզի հավակնություններ դրսեւորել բռնի տեղահանության, ցեղասպանության արդյունքում առաջացած Սփյուռքի հանդեպ»,- ասել է Շարմազանովը: