Թուրքական Tafar թերթի չորս աշխատակիցներ ազատազրկվել են 2010թ․ Հունաստանի ներխուժման դեպքում ռազմական գործողության ծրագիրը հրապարակելու համար, հաղորդում է Turkish Minute-ը։

Թերթի տվյալներով՝ լրագրող Մեհմեդ Բարանսուն 13 տարվա ազատազրկման է դատապարտվել, իսկ խմբագիրներ Ահմեդ Ալթանը, Յասեմին Չոնգարը եւ Յըլդըրայ Օգուրան ազատազրկվել են չորս տարի եւ երեք ամիս ժամկետով։ Նրանք մեղավոր են ճանաչվել պետական ​​գաղտնիք հրապարակելու մեջ։

Լրագրողները ձերբակալվել են 2016թ․ Թուրքիայում տեղի ունեցած ձախողված ռազմական հեղաշրջումից հետո։ Այդ ժամանակ բռնաճնշումների են ենթարկվել մի քանի հազար լրագրողներ, հարյուրավոր լրատվամիջոցներ փակվել են։