Այսօր՝ մարտի 5-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։

shamshyan.com-ի հաղորդմամբ ժամը 10։25-ի սահմաններում ոստիկանության Մաշտոցի բաժին ահազանգ է ստացվել, որ Հասրաթյան 17 հասցեում գործող հացատանը դի կա։

 Ոստիկաններն ու պարեկները պարզել են, որ հացատանը հանկարծամահ է եղել Երևանի բնակիչ՝ 64-ամյա Զոհրաբ Հ-ն։

Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն՝ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել։ 

Տեղում հետաքննական աշխատանքները ղեկավարել է ոստիկանության Մաշտոցի բաժնի հետաքննական բաժանմունքի ավագ հետաքննիչ Ա. Ղանդիլյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։