«Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի շուրջ ծավալվող աղմկոտ պատմությունները, կարծես, երբեք չեն սպառվում։ Նրա մարզպետության տարիները ուսումնասիրման–բացահայտման անսպառ աղբյուր են։ Ոչ մի բիզնես–պրոյեկտ, խանութ, հանք ու քարհանք առանց «Լիսկայի» գիտության գլուխ չեն գալիս։ Ավելին, եթե ինչ–որ մեկը փորձում է «գլուխ դնել» առանց նրա ծարակշիռ «դաբրոյի», երկար չի գոյատևում։

Զորօրինակ, վերջերս, ինչպես մեր աղբյուրն է փոխանցում, դրսից գործարարներ են եկել Զանգեզուր աշխարհ ու որոշել այստեղ բիզնես գործունեություն ծավալել, ամենայն հավանականությամբ, հանքերի շահագործման ոլորտում։ Սակայն, ինչպես միշտ, աշխատել է «ավանդույթի» ուժը։ «Լիսկան» էլի «փայ է մտել», իսկ գործարարները հրաժարվել են այդ կերպ աշխատելուց»,-տեղեկացնքում է «Իրատես de facto»-ն։