Հոնկոնգը շաբաթ օրը հաղորդել է կորոնավիրուսի 27 647 նոր դեպքերի մասին, մինչդեռ Շանհայում փակել են դպրոցներն ու այգիները, իսկ Պեկինի իշխանությունները նոր վարակների հայտնաբերումից հետո դադարեցրել են մուտքը բնակելի տարածքներ եւ հանրությանը խնդրել են չլքել մայրաքաղաքը, հաղորդում է AP-ն:
Հոնկոնգի ղեկավար Քերի Լեմը նախազգուշացրել է, որ ողջ երկրի տարածքում վարակների ալիքը, հնարավոր է, դեռեւս չի հասել գագաթնակետին՝ չնայած ճանապարհորդության եւ բիզնեսի խիստ վերահսկողությանը:
«Այս պահին մենք չենք կարող հստակ ասել, որ գագաթնակետն անցել է,- ասել է Լեմը մամուլի ասուլիսում,- Մենք նախընտրում ենք շատ զգուշավոր դիրքորոշում ունենալ».
Կառավարությունը հաղորդել է ուրբաթ կեսգիշերին նախորդող 24 ժամվա ընթացքում 588 նոր հաստատված դեպքերի եւ մահվան մեկ դեպքի մասին: Սա ցածր թիվ է որոշ երկրների համեմատ, սակայն իշխանությունները հայտարարում են, որ պատրաստ են արգելափակել բնակավայրերը, եթե նույնիսկ մեկ դեպք հայտնաբերվի։
Շանհայի իշխանությունները, որտեղ շաբաթ օրը 22 նոր դեպք է գրանցվել, հայտարարել են, որ դպրոցները կանցնեն հեռավար ուսուցման:
Հասարակական տեսարժան վայրերը, ներառյալ «Արեւելյան մարգարիտ» հեռուստաաշտարակը, սկսել են այցելուներից վիրուսի բացասական թեստ պահանջել, ըստ ԶԼՄ-ի:





























