Շարժայի ժառանգության ինստիտուտի նախագահ եւ Շարժայի ժառանգության օրերի բարձրագույն կազմկոմիտեի նախագահ, նորին գերազանցություն դոկտոր Աբդուլազիզ Ալ Մուսալլամն ասել է, որ 102 000 այցելուներ են մասնակցել Շարժայի ժառանգության օրերի առաջին շաբաթվա միջոցառումներին, որոնք այս տարի տեղի են ունեցել Շարժայի կենտրոնում եւ կենտրոնական ու արեւելյան շրջաններում։
Միջոցառումը, որը անցկացվում է Շարժայի սրտում, հավաքել է այցելուների Շարժայի Էմիրությունից, ԱՄԷ-ից, ինչպես նաեւ ամբողջ աշխարհից:
Նորին գերազանցություն դոկտոր Աբդուլազիզ Ալ Մուսալլամն իր երախտագիտությունն է հայտնել միջոցառումը կազմակերպողներին եւ ողջունել է բոլոր հյուրերին ու այցելուներին։ «Այս տարվա միջոցառումից ընդամենը մեկ շաբաթ անց մենք հսկայական հաջողության ենք հասել եւ շարունակում ենք սպասել այս փառատոնի աճող հաջողությանը:
Բոլոր տարիքի այցելուները կարող են խորհել իրենց սեփական ժառանգության մասին եւ գնահատել այն մշակույթը, որը փոխանցվել է սերնդեսերունդ, որպեսզի որոշեն, թե ովքեր են իրենք այսօր: Մենք յուրաքանչյուր երկրի ինքնատիպ մշակութային արժեքների համընդհանուր հիացմունքի եւ փառաբանման հարթակ ենք ստեղծել, ինչպես նաեւ՝ մեր նախնիների անցյալի ավանդույթները հարգելու հնարավորություն։ Մենք հուսով ենք այս ժառանգությունը շարունակել ապագայում, որպեսզի ոգեշնչենք այցելուներին հետ նայել իրենց անցյալին, որպեսզի շարունակեն ճանապարհը դեպի բոլորի համար լուսավոր ապագա»,- ասել է նա:
Նշենք, որ Հայաստանը եւս մասնակցում է փառատոնին։
Հայաստանն ունի հայկական մշակութային ժառանգության 12 տաղավար՝ հայկական մշակույթի պատմությունից մինչեւ նորագույն շրջանի կենդանի ժառանգություն։
Փառատոնը մինչեւ մարտի 28-ը կշարունակվի։






























