Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը հոկտեմբերի 20-ին ընդունել է Նիդեռլանդների խորհրդարանի արտաքին գործերի մշտական հանձնաժողովի նախագահ, ՆԱՏՕ Խորհրդարանական վեհաժողովի փոխնախագահ Հենկ Յան Օրմելի գլխավորած պատվիրակությունը:

ՀՀ ԱԺ հասարակայնության հետ կապերի վարչությունից NEWS.am-ին հայտնում են, որ Հայաստանի ԱԺ նախագահը եվրոպացի պաշտոնյային է ներկայացրել Հայաստանի մոտեցումներն Արցախի հիմնախնդրի կարգավորման, ինչպես նաեւ առանց նախապայմանների Թուրքիայի հետ հարաբերությունները կարգավորելու հարցում` պատասխանելով իր հյուրերի բազմաթիվ հարցերին:

Հանդիպմանը նաեւ մասնակցել է Ազգային ժողովի պատգամավոր Վոլոդյա Բադալյանը: