Թուրքական BOTAŞ-ը ապրիլի սկզբին գրեթե 30 տոկոսով կբարձրացնի բնական գազի գինը կոմերցիոն սպառողների համար, հաղորդում է Dünya թերթը։

Գների բարձրացումը պայմանավորված կլինի գազի համաշխարհային գների աճով։

Էներգակիրների գների աճը եւ կորուստները լիրայի համար հանգեցրել են Թուրքիայում ինֆլյացիայի կտրուկ արագացման։ Երկիրը ներմուծում է սպառվող գրեթե ողջ էներգիան։ Փետրվարին սպառողական ապրանքների գնաճը տարեկան կտրվածքով հասել է 54,4 տոկոսի, ինչը վերջին 20 տարվա ամենաբարձր մակարդակն է, մինչդեռ արտադրողների գների ինֆլյացիան մոտեցել է 100 տոկոսին։

BOTAŞ-ը կարծում է, որ տնային տնտեսությունների համար բնական գազի գնի աճը դեռեւս ցածր է Եվրոպայում գների աճից։ Ընկերությունը 2021թ․ ավարտել է 50 միլիարդ լիրայի (3,4 միլիարդ դոլար) վնասով: