Վայոց Ձորում հուլիսի 26-ի երեկոյան Եղեգնաձոր քաղաքի հիվանդանոցից տեղեկություն է ստացվել, որ օձի խայթողով իրենց մոտ մի կին է տեղափոխվել:

Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ օձի խայթոցով հիվանդանոց է տեղափոխվել Վայոց ձորի մարզի Մալիշկա գյուղի բնակիչ 55-ամյա Քնարիկ Բալոյանը:

Բժիշկների կողմից տուժածի առողջական վիճակը գնահատվել է բավարար: