Քիչ հավանական է, որ ԵՄ-ն անհապաղ նավթային էմբարգո կսահմանի Ռուսաստանի դեմ, հաղորդում է CNBC-ն՝ վկայակոչելով երկու աղբյուր։

Այս ամսվա սկզբին ԱՄՆ-ն որոշել է արգելել ռուսական նավթի ներկրումը, սակայն միջազգային դաշնակիցները հրաժարվում են դա անել՝ հաշվի առնելով իրենց կախվածությունը ռուսական էներգիառեսուրսներից: Տարածաշրջանային վիճակագրական վարչության տվյալներով՝ 2020թ․ ռուսական նավթի ներմուծումը կազմել է ԵՄ նավթի գնումների մոտ 25 տոկոսը։

Երեքշաբթի առավոտյան Brent տեսակի նավթի ֆյուչերսները առեւտրի առաջին ժամերին նվազել են մոտ 0,6 տոկոսով՝ հասնելով բարելի դիմաց 114,96 դոլարի:

Մինչ Լեհաստանը եւ Բալթյան երկրները հանդիսասնում են ռուսական նավթի գնումների սահմանափակման ամենաակտիվ ջատագովները, մյուս երկրները, հատկապես՝ Գերմանիան եւ Հունգարիան, մտահոգված են, թե ինչպես է այդ քայլն ազդելու գների վրա։

«Երկրների փոքրամասնությունը կողմ է նավթային էմբարգոյին»,- CNBC-ին ասել է ԵՄ պաշտոնական ներկայացուցիչը։

Մեկ այլ պաշտոնյա ասել է, որ քննարկումները շարունակվում են, բայց քիչ հավանական է, որ որոշում կկայացվի այս շաբաթ: