Օտարերկրյա լիզինգատուները պահանջել են վերադարձնել ռուսական ավիաընկերությունների ավելի քան 500 ինքնաթիռ։ Այս մասին հայտարարել է ՌԴ տրանսպորտի նախարար Վիտալի Սավելեւը, հաղորդում է ՌԻԱ Նովոստին։

Սավելեւը նշել է, որ արտասահմանյան արտադրության ինքնաթիռների հետգնումը կարժենա 20 միլիարդ դոլար, ինչը «շատ մեծ գումար է»։ Տրանսպորտի նախարարության ղեկավարը նաեւ ասել է, որ ավիաընկերությունների դեֆոլտը, որը տեղի կունենա մարտի 28-ին, կարող է հանգեցնել օտարերկրյա բանկերի դեմ ակրեդիտիվներ տրամադրած բանկերի խաչաձեւ դեֆոլտի։ «Այսպիսով, կամ տուժում են բանկերը կամ ավիաընկերությունները, քանի որ բանկերը պահանջներ են ներկայացնում»,- պարզաբանել է նա:

Նախարարի խոսքով՝ լիզինգատուները չեն ցանկանում ինքնաթիռներ վաճառել Ռուսաստանին։ «Եթե 500 ինքնաթիռ տանք, նրանք չեն կարողանա վերավաճառել, այսինքն՝ պարզապես կվերցնեն, քանի որ դա քաղաքական որոշում է»,- ասել է նախարարը։