ԱՄՆ-ն եւ ԵՄ-ն քննարկել են ռուսական հանածո վառելիքից կախվածությունը նվազեցնելու հարցով համագործակցությունը, անցումը դեպի մաքուր էներգիա եւ ամբողջ աշխարհում պարենային անվտանգության փոփոխվող կարիքների բավարարումը։ Այս մասին ասվում է ԵՄ-ի եւ ԱՄՆ-ի համատեղ հայտարարության մեջ։
«Առաջնորդները նաեւ համաձայնել են Ուկրաինայում, Մոլդովայում եւ Արեւելյան գործընկերության ավելի լայն տարածաշրջանում ժողովրդավարական կայունության ամրապնդման կարեւորության շուրջ։
Առաջնորդներն ընդգծել են անդրատլանտյան անվտանգության եւ պաշտպանության ամրապնդման կարեւորությունը, ներառյալ՝ ՆԱՏՕ-ի եւ ԵՄ-ի միջեւ ակտիվ համագործակցության միջոցով, ինչպես նշված է ԵՄ ռազմավարական կողմնացույցում»,- ասվում է հաղորդագրության մեջ։
Նշենք, որ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը նախօրեին ժամանել է Բրյուսել, որտեղ մասնակցել էր ՆԱՏՕ-ի, G7-ի եւ ԵՄ գագաթաժողովներին։





























