ԱՄՆ իշխանությունները մտադիր են հետագայում եւս խորհրդակցություններ անցկացնել Մեծ քսանյակում նախագահող Ինդոնեզիայի  եւ այլ գործընկերների հետ ՌԴ-ին տվյալ միավորումից բացառելու հավանականության վերաբերյալ: Այս մասին ուրբաթ կայացած ճեպազրույցում հայտարարել է ամերիկացի առաջնորդի՝ ազգային անվտանգության հարցերով օգնական Ջեյք Սալիվանը:

«ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը շատ հստակ հայտնել է իր կարծիքը՝ կապված այն հանգամանքի հետ, որ Ռուսաստանը չպետք է Մեծ քսանյակի լիիրավ անդամ լինի՝ հաշվի առնելով այն, ինչ նա անում է: Նա ընդգծել էր նաեւ, որ Ինդոնեզիան նախագահող երկիրն է և, հավանաբար, այլ կերպ է նայում այդ հարցին: ԵՎ նա այլընտրանք է առաջարկել, որը ենթադրում է, որ Ուկրաինան այս տարի կկարողանա մասնակցել Մեծ քսանյակի հանդիպումներին»,- ասել է Սալիվանը: - Այնպես որ նա կշարունակի քննարկումները Մեծ քսանյակի այլ անդամների հետ, այդ թվում՝ Ինդոնեզիայի: Նախագահը պարզ հասկացրել է, որ մենք մտադիր ենք հարգել նախագահողի կարծիքը՝ կապված մեր հետագա գործողությունների հետ: Այնպես որ մենք խոսելու ենք նրանց հետ, մենք խոսելու ենք մյուս գործընկերների հետ»: