Փարիզի հյուսիսում գտնվող Պորտ-դե-լյա Վիլլետ այգի այցի ժամանակ, որտեղ հաճախ թմրամոլներ են հավաքվում, Ֆրանսիայի նախագահի թեկնածու Էրիկ Զեմուրի վրա ջրով լի շիշ են նետել, հայտնում են ֆրանսիական ԶԼՄ-ները:

Ինչպես գրում է Parisien թերթը, ուրբաթ Զեմուրը եկել էր Պորտ-դե-լյա Վիլլետ այգու տարածք: Ֆրանսիայի նախագահի թեկնածուն CNews հեռուստաալիքի Morandini live հաղորդման եթերում էր։ Հաղորդումը հեռարձակվում է ուղիղ եթերով է եւ հետեւում է նախագահի թեկնածուների այցերին Ֆրանսիայում։

Մինչ Զեմուրն ամբոխի մեջ էր եւ զրուցում էր տարածքի բնակիչներից մեկի հետ, նրա ուղղությամբ ինչ-որ բան էր թռել: Զեմուրի թիկնապահներն անմիջապես արձագանքել էին՝ փակելով նրան։ «Տեսնում եք, սա Փարիզն է, սա այսօրվա Ֆրանսիան է»,- արձագանքել է Զեմուրը կատարվածին: Ինչպես ավելի ուշ հայտարարել է հաղորդման վարողը, դա ջրով լի շիշ էր, նշում է Firaro թերթը։ Փարիզի ոստիկանությունը հայտնել է, որ տղամարդը, ով, ինչպես ենթադրվում է, նետել է շիշը Զեմուրի վրա, ձերբակալվել է։

Սա առաջին նման դեպքը չէ. մարտի կեսերին Ֆրանսիայի հարավում գտնվող Մուասակ քաղաքում Զեմուրի նախընտրական արշավի ժամանակ նրա վրա ձու էին նետել:

Ֆրանսիայում նախագահական ընտրությունների առաջին փուլը կանցկացվի ապրիլի 10-ին, երկրորդը՝ ապրիլի 24-ին։ Թեկնածուների ցուցակում ընդգրկված է 12 քաղաքական գործիչ, այդ թվում՝ Ֆրանսիայի ներկայիս նախագահ Էմանուել Մակրոնը։