2020թ․ հունվարին Գերմանիա SARS-CoV-2 կորոնավիրուսի ներթափանցումից հետո COVID-19 հիվանդության հարուցիչը հայտնաբերվել է Գերմանիայի 20 145 054 բնակիչների մոտ։ Մարտի 26-ին այսպիսի տվյալներ է տրամադրել Ռոբերտ Կոխի ինստիտուտը (RKI)։ Այսպես, անցած 24 ժամվա ընթացքում հաստատվել է վարակման եւս 252 026 դեպք, իսկ հաստատված կորոնավիրուսով 278 մարդ մահացել է, հայտնում է Deutsche Welle-ն։
Ապաքինվածների ընդհանուր թիվը հասել է 15,64 միլիոնի։ Միեւնույն ժամանակ, կորոնավիրուսից կամ դրա հետեւանքներից մահացել է 128 388 պացիենտ։
Գերմանիայում կորոնավիրուսով պացիենտների հոսպիտալացման միջին ցուցանիշը, հիմնվելով մինչեւ մարտի 25-ը վերջին յոթ օրվա հաշվարկի վրա, 7,28-ից հասել է 7,39-ի՝ 100 000 բնակչի հաշվով։ Իսկ 100 000 մարդու հաշվով վարակի 7-օրյա միջին ցուցանիշը վերջին օրվա ընթացքում 1756,4-ից հասել է 1758,4-ի՝ հունվարի վերջից մնալով քառանիշ:
Մարտի 26-ի դրությամբ 84 միլիոն բնակչություն ունեցող Գերմանիայում կորոնավիրուսի դեմ 171,8 միլիոն պատվաստում է կատարվել։ Երկրի բնակիչների 75,9 տոկոսը լիովին պատվաստված է, իսկ բնակչության 58,5 տոկոսն արդեն ստացել է պատվաստանյութի խթանող չափաբաժին:





























